«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նրանից մեծ ուժ էր հորդում. Գոնսալո Հ. Գուարչ (ծնվ. 1945 թ.), իսպանացի գրող

Նրանից մեծ ուժ էր հորդում. Գոնսալո Հ. Գուարչ (ծնվ. 1945 թ.), իսպանացի գրող
08.07.2022 | 07:33

Հունիս 1905


...Նույն գիշեր Անդրանիկ Օզանյանը ներկայացավ Փարիզի Վանդոմ հրապարակի վրա գտնվող գրասենյակ: Ջլապինդ մարդ էր, դեպի հետ սանրած առատ մազերով և արևելյան ոճի մեծ բեղերով:
Կլիներ մոտ քառասուն տարեկան, թեև նրա ասես քարակերտ դեմքին՝ կոպերի տակ և շուրթերի անկյուններում, կնճիռներ էին երևում: Նրանից մեծ ուժ էր հորդում, իսկ մուգ աչքերը ծակում - անցնում էին դիմացինի միջով:


Խոսքով հանդես եկավ Անդրանիկը.
- Իմ կարծիքով՝ թուրքերն ուզում են ազատվել բոլոր նրանցից, ովքեր իրենց ռասային չեն պատկանում: Մենք ավելորդ ենք. ոչ միայն հայերս, բայց ամենից շատ հայերս: Թուրքերը չեն ընդունում մեր մշակույթը, ոչ էլ մեր կրոնը, ոչ էլ մեր լեզուն ու դրանցից բխող մեր հոգեղեն կերտվածքը: Կուզենային վերացնել մեր բանաստեղծներին, գրողներին, փիլիսոփաներին, երգահաններին...և, անշուշտ, մեր զինվորներին: Կուզենային վերացնել մեր հետքերը, մեր խաչքարերը, մեր մատուռները, եկեղեցիները, ցանկացած վկայություն կամ նշան, որ այնտեղ երբևէ հինավուրց մի ազգ խաղաղ ապրել է իր սեփական երկրում: Չեն կարող հանդուրժել, որ մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Նրանց համար դա անընդունելի է, բայց ես ձեզ խոստանում եմ. քանի դեռ Աստված մեզ ուժ ու կորով է տալիս, մենք կդիմակայենք:
(«Հայոց կտակ» գրքից, ԵՊՀ հրատ., 2011թ.)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15684

Մեկնաբանություններ